Մադրիդի «Ռեալ»-ը 3։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթի»-ին. Մբապեն` հեթ-տրիկի հեղինակ

Կայացել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի «Ռեալ»-«Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը, որն ավարտվեց 3-1 հաշվով՝ հօգուտ մադրիդցիների։ Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, խաղավերջում հյուրերի կազմում մեկ գոլ խփեց Նիկո Գոնսալեսը։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Ռեալի»՝ 3-2 հաշվով հաղթանակով։
1/8 եզրափակչում մադրիդցիները կհանդիպեն կամ «Ատլետիկոյի», կամ «Բայերի» հետ։
2024/25 ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի, քառորդ եզրափակչի և կիսաեզրափակչի վիճակահանությունը կկայանա 2025 թվականի փետրվարի 21-ին, ժամը 15:00-ին (Երևանի ժամանակով) Նյոնում, Շվեյցարիայում։