top of page

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը դիմել է Եվրոպական դատարան. հայցն ընդունվել է

22 hours ago
1 min read

Գերությունից վերադարձած Գևորգ Սուջյանը հայտնում է․

 

«Սիրելի՛ հայրենակիցներ,


Պաշտոնապես հայտարարում եմ․ իմ գործով ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության Եվրոպական դատարան ներկայացվել է դատական հայց՝ կոնկրետ փաստերի և իրավական հիմքերի հիման վրա, և այն ընդունվել է։


Եվրոպական դատարանում իմ ներկայացուցիչը Սիրանուշ Սահակյանն է՝ իր գործի լավագույն մասնագետներից մեկը և ազգին նվիրված իրավաբան։


Ինձ համար սա կարևոր իրավական քայլ է՝ իմ իրավունքների, արժանապատվության և ճշմարտության պաշտպանության ճանապարհին։


Մի խնդրանք, իմ մասին տեղեկություններ ստանալու համար մի հարցրեք ուրիշներին։ Ինձանից լավ ոչ ոք չի կարող պատասխանել ձեր հարցերին»,- ասվում է հայտարարության մեջ։

1/2905
bottom of page