Գուշակեք՝ ով է. Անահիտ Կիրակոսյանն անճանաչելի է նոր ներկայացման կերպարում
- Ani
- 11 hours ago
- 1 min read
Անահիտ Կիրակոսյանը շուտով իր կերպարային բազմազանության մեջ կավելացնի եւս մեկը․ դերասանուհին անճանաչելի կերպարանափոխության է ենթարկվել նոր ներկայացման համար, որն, ինչպես պարզ է դառնում նրա ինստագրամյան էջից, կոչվում է «Բարեկենդանի հետքերով»։ Դերասանուհին հայտնել է, որ այն կխաղան շուտով։
Տեսանյութերից մեկում Անահիտի կողքին է նաեւ դերասան Էմիլ Գալստյանը, որի հետ միասին տարիներ առաջ նրանք նկարահանվել էին «Բանակում» հայտնի հեռուստասերիալում։ Հրապարակումից նաեւ տեղեկանում ենք, որ ներկայացումը ցուցադրվելու է բնության գրկում։
Անահիտը նոր կերպարի համար հանդես է գալւս խիտ հոնքերով ու կարմրած այտերով։
«Գուշակեք՝ ով է»,-տեսանյութին կից գրել է Անահիտը։ Նրա հետեւորդները մեկնաբանությունների բաժնում գրել են՝ «Ֆրիդան», «Անբան Հուռին» եւ կիսվել զավեշտալի տարբերակներով։