Կյանքից հեռացել է դերասան Աշոտ Բաբայանը
- Ani
- 3 hours ago
- 1 min read
Կյանքից հեռացել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը: Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին դերասան Աշոտ Բաբայանը։
Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Աշոտ Բաբայանի հարազատներին և գործընկերներին»,- նշված է ՀԹԳ միության տարածած հաղորդագրության մեջ: