top of page

Փաշինյանի դեմ քրգործեր են բացվելու, երբ իշխանության գան հայրենասերները, նա երկար է մնալու ազատազրկված. Մամիջանյան

  • Writer: Ani
    Ani
  • Oct 9, 2024
  • 1 min read
ree

Ակնկալել, որ մարդիկ, որոնք չեն տեսել անցած 6 տարիների ընթացքում այն պետական դավաճանությունների, այն  հակապետական գործողությունների իրական դեմքը, իրականությունը, որ այս պահին իրենք կզարթնեն ու կհասկանան, որ դավաճանության մաս են կազմում, դրա հավանականությունը մեծ չէ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, դատախազության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

«Ակնկալիքներն այս առումով շատ ցածր են, բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքները, այդ թվում դատական հայցերը պետք չի օգտագործել: Դրանք շատ կարեւոր են, որովհետեւ, երբ Հայաստանում իշխանության գան հայրենասերները, այս բոլոր գործերը կազմելու են այն հատորները, որոնցով երկար ժամանակ ազատազրկման վայրերում անց են կացնելու Փաշինյանը եւ իր խմբակը: Այնպես որ, որեւէ նշանակություն չունի, թե այս կամ այն գործողությունն այս պահին ինչ հետեւանք է ունենալու: Այդ հետեւանքները կարող են լինել որոշ ժամանակ անց եւ այդ արձանագրումները շատ էական են»,- հայտարարեց Մամիջանյանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՍԴ-ի դիմաց կայացած ակցիայի ժամանակ Բագրատ Սրբազանը նշել էր. «Չորեքշաբթի՝ ժամը 12-00-ին, եղեք դատախազության առջև, որովհետև մեր ձեռքում ունենք փաթեթներ ու բոլոր օջախների նպատմամբ քրեական գործեր հարուցվելու հայտեր են ներկայացվելու։

Մենք դատի ենք տվել զանազան պաշտոնյաների, ընդհուպ չարիքին։ Այս գործընթացքը շարունակվելու է թիրախային, մինչև հասնենք մեր ուզածին, իսկ մեր ուզածը մեկն է՝ Հայրենիք ու Պատիվ»:

1/2436
bottom of page