Exclusive «Վաչեն շատ կարոտած ու անահամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը». Վաչե Թովմասյանը Երևանում կխաղա «Դե հիմա էդ ա» մոնոներկայացումը
- Ani
- 7 hours ago
- 1 min read
Հուլիսի 29-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա դերասան Վաչե Թովմասյանի « Դե հիմա էդ ա» մոնոներկայացումը:
«Ներկայացումն արդեն մի քանի անգամ խաղացվել է Երևանում, հիմա նորացված տարբերակով է այն բեմ բարձրանալու, բավական նորություններ կան բեմադրության մեջ, որ հանդիսատեսը դեռ չի տեսել:
Բնականաբար շատերին հետաքրքրում է Օսկարի թեման ու «Անորա» ֆիլմի հետ կապված շատ մանրամասներ, որn այս թարմացված տարբերակում ներառել ենք ներկայացման մեջ: Այս ամբողջ ընթացքում մարդկանց հետաքրքրող շատ հարցերի պատասխաններ հանդիսատեսը կստանա ներկայացումը դիտելիս»,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Թովմասյանը:
Ներկայացման մեջ ներառված պատմությունները գրվել են Վաչեի կողմից:
«Վաչեն շատ կարոտած է, անհամբեր սպասում է հանդիսատեսի հետ հանդիպմանը, որովհետև վաղուց Երևանում ներկայացում չի խաղացել: Համոզելու ու երկար մտածելու կարիք չի եղել, պարզապես սպասում էինք հարմար պահի: Վաչեն կարճ ժամանակով է գտնվելու Երևանում, ներկայացումների թիվն էլ սահմանափակ է լինելու, քանի որ վերադառնալու է ԱՄՆ»։Ներկայացումը 16+ է, երեխաների մուտքն արգելված է: