top of page

Վճռաբեկ դատարանը մերժել է գլխավոր դատախազին. Սպիտակցի Հայկոյի որդին կմնա ազատության մեջ

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Sep 19, 2024
  • 1 min read

ree

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը և անփոփոխ է թողել ստորադաս ատյանի որոշումը, ըստ որի, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով մերժվել էր Հրաչյա Ղևոնդյանի նկատմամբ կալանքի կիրառումը: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Նման պայմաններում ՀՀ դատախազությունը չունի այլ տարբերակ, քան որոշում կայացնել Հ. Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին, քանզի վերջնական հաստատվեց, որ Հրաչյա Ղևոնդյանն առնչություն չունի իրեն վերագրվող հանցանքի հետ»,-գրել է Ալեքսանյանը։

 
 
1/2464
bottom of page