top of page

ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի ինձ. Ալիև

  • Writer: Ani
    Ani
  • Oct 14, 2024
  • 1 min read
ree

Ալիևի կարծիքով ԵՄ-ն Հայաստանի տարածքում իր ծրագրերի մասին պետք է զեկուցի իրեն:


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանի և Եվրամիության միջև հարաբերություններում անվստահություն առաջացնող գործոններից մեկն առանց Ադրբեջանի հետ համաձայնության կամ խորհրդակցության սահմանների եվրոպական դիտորդական առաքելության մանդատի երկարաձգումն էր»։ Նա տարակուսանք է հայտնել դրա անհրաժեշտության վերաբերյալ:


«2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Ադրբեջանը համաձայնել է երկամսյա ժամկետով առաքելության ժամանակավոր ներկայությանը, որը բաղկացած է սահմանափակ թվով պաշտոնաթող սպաներից։ Սակայն երբ առաքելությունը երկարաձգվեց, Ադրբեջանին դրա մասին չծանուցեցին և նրա հետ չխորհրդակցեցին: Ներկայում առաքելությունը լրացուցիչ ժամկետով երկարաձգելու ուղղությամբ բանակցություններ են ընթանում»,- նշել է նա։


Ալիևը դժգոհություն է հայտնել առաքելության անդամների պահվածքից՝ այն «հեռադիտակային ​​դիվանագիտություն» անվանելով:


Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մտադիր է այդ հարցը բարձրացնել Եվրամիության հետ իր շփումներում։

1/2436
bottom of page