top of page

«Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»». Սալոմե Զուրաբիշվիլի

  • Writer: Ani
    Ani
  • Oct 29, 2024
  • 1 min read
ree

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է, որ Վրաստանի ընտրություններում օգտագործվել է «հայկական կարուսել»։

«Մեզ մոտ, չգիտես ինչու, այն կոչում է «հայկական կարուսել»: Չգիտեմ, միգուցե Հայաստանում այն անվանում են «վրացական կարուսել»... Դա նշանակում է, որ ընտրություններից որոշ ժամանակ առաջ, սոցիալապես անապահով մարդկանցից, բանտարկյալների ընտանիքներից տարբեր պատրվակներով առգրավում են ինքնության վկայականներ, իսկ հետո դրանք օգտագործում քվեարկության համար։ Անձը հաստատող մեկ փաստաթղթով և էլեկտրոնային սարքերով դա հնարավոր է (քվեարկելը) նույնիսկ 17 անգամ»,- ասել է նախագահը։

1/2463
bottom of page