top of page

ՊԱՏՐԱՍՏ ԵՆՔ ՈՒՂԻՂ ԵԹԵՐՈՒՄ` ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՁԵՒԱՉԱՓՈՎ, ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԲԱԳՐԱՏ ԳԱԼՍՏԱՆՅԱՆԻՆ․ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Հանրապետության հրապարակում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտարարեց, որ իրենք պետք է գնան Հանրային հեռուստաընկերություն՝ պահանջելով ուղիղ եթերի հնարավորություն։



Արձագանքելով՝ Հանրային հեռուստաընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ․


«Քիչ առաջ` Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքի ժամանակ, Բագրատ Գալստանյանը հայտարարել է, որ երթով շարժվում են Հանրային հեռուստաընկերություն` ուղիղ եթերի պահանջով։


Շարժման մեկնարկից ի վեր Հանրային հեռուստաընկերությունը բազմիցս հրավեր է ուղարկել շարժման առաջնորդներին և հիմնականում ստացել մերժում։ Նրանք, ովքեր չեն հրաժարվել հարցազրույցից, հյուրընկալվել են մեր եթերում։


Ինչպես նախկինում, հիմա էլ` Հանրային հեռուստաընկերությունը հավատարիմ է իր առաքելությանը, և հրավերն ուժի մեջ է։ Մենք պատրաստ ենք ուղիղ եթերում` հարցազրույցի ձևաչափով, հյուրընկալել Բագրատ Գալստանյանին կամ շարժման առաջնորդներից որևէ մեկին»:



1/2437
bottom of page