Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՌԴ Սերգեյ Կոպիրկինի հետ. հայտնի է՝ ինչ են քննարկել
- Ani
- Feb 18
- 1 min read

Այսօր, փետրվարի 18-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: