top of page

Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ. Արմեն Գրիգորյան

  • Mar 20, 2025
  • 1 min read

Հայաստանը շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հայաստանը պատրաստ է ստորագրություն դնել խաղաղության պայմանագրի տակ ու պատրաստ է տեխնիկական քննարկումներ սկսել օրվա, ժամի ու մնացած հարցերը հստակեցնելու մասով»,- նշեց նա։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանի նպատակը խաղաղության համաձայնագրի վերջնականացումն է։

1/2738
bottom of page