top of page

ՀՖՖ գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարական տվեց` կանգնելով երկրպագուների կողքին

  • Writer: Ani
    Ani
  • Mar 2
  • 1 min read

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի անդամ Կարեն Շաբոյանը հրաժարական տվեց` կանգնելով երկրպագուների կողքին: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է. «Հարգելի ընկերներ,Տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամությունից։Երեկ՝ «Փյունիկ» - «Արարատ-Արմենիա» հանդիպման ընթացքում, ՀՀ ոստիկանության կողմից կիրառված բռնի և անհամաչափ ուժի հետևանքով ձերբակալվել են հայկական ֆուտբոլի 9 նվիրյալ երկրպագուներ։Հանդիսանալով ՖԱՖ-ի հիմնադիր անդամ՝ 18 տարվա ընթացքում ես երբեք չեմ հանդիպել նման վերաբերմունքի, երբ 9 երկրպագու ձերբակալվում է, 72 ժամով կալանավորվում, և նրանց դեմ հարուցվում է քրեական գործ։Մինչ այժմ, զերծ եմ մնացել հանրային կերպով դիրքորոշում արտահայտելուց՝ նախընտրելով հարցերը լուծել անհատական շփումների միջոցով։Առաջարկել եմ ՀՖՖ ղեկավարությանը հանդիպել երկրպագուների հետ, անկեղծորեն քննարկել ստեղծված խնդիրները և ֆիքսել հստակ ժամանակացույց՝ ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու և անցնցում հեռանալու համար։ Ցավոք, այս առաջարկը չի ընդունվել»։

1/2167
bottom of page