top of page

ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԽԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆ Է ՏԱՐԱԾԵԼ. ՄԵՍՐՈՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

  • Writer: Ani
    Ani
  • Feb 16
  • 1 min read

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.



«Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված Range Rover ավտոմեքենա։


Պարզվում է, որ սա հերթական սխալ տեղեկությունն է։


Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը և դրամական միջոցները և տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը և որոշակի գումար։


Բայց սա չի կարևոր։


Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը և ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։


Այսինքն 14 ամիս է տևում մի մեքենա աճուրդի դնելը։

Եվ ամենակարևորը։


Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամ, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։


Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։



1/2167
bottom of page