Պուտինը Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի ընդլայնման մասին հրամանագիր է ստորագրել
- Ani

- Oct 10, 2024
- 1 min read

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի ընդլայնման մասին, ըստ որի՝ երկրի քաղաքացիները կկարողանան Ռուսաստանում մնալ և աշխատել առանց վիզայի ավելի քան 90 օր, գրում է Коммерсант-ը։
Իրավական տեղեկատվական պորտալում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ առանց վիզայի ռեժիմն այժմ կիրառվում է Վրաստանի այն քաղաքացիների համար, ովքեր Ռուսաստան են մտնում «աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով կամ 90 օրից ավելի ժամանակավոր գտնվելու համար, այդ թվում՝ կրթություն ստանալու համար»։ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։
Նախկինում Վրաստանի բոլոր քաղաքացիները կարող էին մուտք գործել Ռուսաստանի տարածք 90 օրից ավելի ժամկետով, բացառությամբ նրանց, ովքեր երկիր էին ժամանել աշխատանքի կամ սովորելու նպատակով։
Փոփոխություններ են կատարվել հրամանագրում, որը ստորագրվել է 2023 թվականի մայիսին։ Այնուհետեւ ՌԴ նախագահը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների մեծ մասի համար վիզային ռեժիմը, որը գործում էր 2000 թվականից։




















