top of page

68-ամյա գյումրեցու տանը մեծ քանակությամբ թմրամիջոց է հայտնաբերվել

  • Writer: Ani
    Ani
  • 14 hours ago
  • 1 min read

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, տեղեկություն էին ստացել, որ Գյումրու բնակիչ 68-ամյա տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ:Տեղեկությունն իրացվեց մայիսի 8-ին:Ժամը 11.35-ին տղամարդը հրավիրվեց վարչություն, որտեղ ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է:Կազմված փաստաթղթերը ներկայացվեցին Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ:Շիրակի քրեական ոստիկաններն ու Քննչական կոմիտեի ծառայողները տղամարդու բնակության վայրում կատարել են զննություն, իսկ մայիսի 10-ին` նաև խուզարկություն: Արդյունքում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ` 300 գրամից ավելի, մեծ քանակի կանեփի սերմ, կանեփի ցողուններ, օգտագործած կաթուցիչներ և երկու կշեռք:Քրեական օրենսգրքի 393-րդ և 396-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: Հանգամանքները պարզվում են:

1/2100
bottom of page