top of page

Հայաստանի ազգային հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Այսօր՝ ժամը 18:00-ին, հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»Արման Ներսեսյան – ԲԿՄԱՎարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»Էրիկ Սիմոնյան — «Ուրարտու»Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»Սերգեյ Մուրադյան — «Նոա»Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»Լուկաս Սելարայան — «Ալ Ֆաթեհ» (Սաուդյան Արաբիա)Արամ Խամոյան – ԲԿՄԱԳոռ Մանվելյան — «Նոա»Հովհաննես Հարությունյան — «Արարատ-Արմենիա»Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»

Թիմին այսօր կմիանա Ուգոչուկվու Իվուն: Հենրի Ավագյանը և Դավիդ Դավիդյանը հավաքին կմիանան այսօր երեկոյան՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի «Փյունիկ»-«Շիրակ» հանդիպումից հետո:

Հրանտ-Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը, Անդրե Չալըշըր, Էդուարդ Սպերցյանը և Ժիրայր Շաղոյանը հավաքականի շարքերը կհամալրեն վաղը՝ սեպտեմբերի 2-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը, Վահան Բիչախչյանը և Էդգար Սևիկյանը՝ սեպտեմբերի 3-ին:

Ազգերի լիգայի խաղարկության շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանի ազգային հավաքականը տանը կընդունի Լատվիայի ընտրանուն, իսկ սեպտեմբերի 10-ին Սկոպյեում ուժերը կչափի Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ:

bottom of page