top of page

Կինը ծննդաբերել է տանը, ապա փորձել է երեխային հասցնել մահվան

Շողիկ Մ․-ն զգալով, որ հղի է, այդ փաստը ընտանիքի անդամներից թաքցնելով՝ գաղտնի կերպով իրենց տան հյուրասենյակում ծննդաբերել է,  ապա փորձել է իրենից ծնված երեխայի շնչառական ուղիները փակելով՝ հասցնել մահվան: Նա երեխային փաթաթել է սպիտակ սավանով, դրել է դեղին պոլիէթիլենային տոպրակի մեջ և իր ամուսնուն հայտնել է, թե իբրև գտել է իր իրենց բակից:

Այս մասին հայտնւոմ է Iravaban.net՝  վկայակոչելով «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում հրապարակված գործի նյութերը։

Գործը դատարան է ստացվել մայիսի 3-ին և մակագրվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին։

Շողիկ Մ․-ին մղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշնեով, այն է՝

Ծննդկանի կամ ծննդաբերի կողմից ծննդաբերության ժամանակ կամ դրանից հետո հոգեճնշող կամ մեղսունակությունը չբացառող հոգեկան խանգարման վիճակում մինչև երեք ամսական իր երեխայի սպանությունը` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Շողիկ Մ․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

bottom of page