Հայտնի են Ռոնալդուի և Ջորջինայի պսակադրության օրն ու մանրամասները
- 3 hours ago
- 1 min read

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա հարսնացուն՝ մոդել Ջորջինա Ռոդրիգեսը, վերջապես կօրինականացնեն իրենց հարաբերությունները։
Ինչպես հայտնում է բրիտանական հեղինակավոր Daily Mail պարբերականը, զույգի հարսանյաց շքեղ արարողությունը կկայանա արդեն առաջիկա հանգստյան օրերին՝ Ռոնալդուի հայրենի Մադեյրա կղզում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պսակադրության պաշտոնական արարողությունը տեղի է ունենալու Ֆունշալ քաղաքի Մայր տաճարում, որից հետո նորապսակներն իրենց հյուրերի հետ կտեղափոխվեն հնգաստղանի հյուրանոց՝ տոնելու այս կարևոր իրադարձությունը։
Միջոցառման գաղտնիությունն ու հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով հյուրանոցի ղեկավարությունն արդեն տեղեկացրել է մյուս հանգստացողներին, որ ուրբաթ և շաբաթ օրերին համալիրի երկու հարկերն ու մի քանի բարային գոտիներ ամբողջությամբ փակ են լինելու կողմնակի անձանց համար։




















