top of page

«Մենք օգնության կարիք չունենք. պահանջում ենք ներողություն և փոխհատուցում». Ադրբեջանը՝ ի պատասխան Չեչնիայի օգնության առաջարկի

  • Writer: Ani
    Ani
  • Dec 27, 2024
  • 1 min read
ree

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարել է, որ Azerbaijan Airlines-ի ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքները Չեչնիայի իշխանությունների օգնության կարիքը չունեն։ Այս մասին Day.Az-ին հայտնել է պետության ղեկավարի վարչակազմի աղբյուրը։


Դեկտեմբերի 26-ին Չեչնիայի կառավարության նախագահ Հասան Հակիմովը հայտարարել է, որ հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի անունից աղետի հետևանքով զոհվածների և վիրավորների բոլոր ընտանիքներին կտրամադրվի ֆինանսական և «ամեն տեսակի այլ օգնություն, որի կարիքը նրանք կունենան»։


«Ադրբեջանն օգնության կարիք չունի: Ո՛չ պետությունը, ո՛չ քաղաքացիները չեն ընդունի նման օգնություն։ Մենք տրամադրում ենք և կշարունակենք տրամադրել անհրաժեշտ օգնություն մեր քաղաքացիներին։ Ադրբեջանը պահանջում է փաստի ճանաչում, ներողություն և համապատասխան փոխհատուցման վճարում»,- ի պատասխան ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմում Day.az-ի աղբյուրը։  

1/2436
bottom of page