top of page

Կրեմլը հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Apr 17, 2024
  • 1 min read
ree

Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ՌԻԱ «Նովոստի»-ին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումն օկուպացված Արցախից:



Նախօրեին տեղեկությունը հաղորդել էին ադրբեջանական պետական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս խաղաղապահները հեռացել են Ադրբեջանի կողմից օկուպացված Դադիվանքից։ Եվ, որ ապրիլի 15-ից վանքը գտնվում է Ադրբեջանի ոստիկանության վերահսկողության տակ։ Ըստ լրատվամիջոցների՝ դրանով սկսվել է ռուսական խաղաղապահների դուրսբերման գործընթացն օկուպացված Արցախից։

1/2422
bottom of page