top of page

ՀԾԿՀ նախագահը չի բացառում Ադրբեջանից, Թուրքմենստանից և Իրանից գազի ներկրումը

  • 9 hours ago
  • 1 min read

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը չի բացառում, որ ՌԴ-ի կողմից գազի գնի թանկացման պարագայում ՀՀ-ն որպես այլընտրանք կարող է դիտարկել Ադրբեջանին, Թուրքմենստանին և Իրանին։

«Այլընտրանքները կարող են դիտարկվել բոլոր այն հնարավոր երկրները, որոնք գազ են վաճառում, և ենթակառուցվածքները թույլ են տալիս, որ մենք այդ երկրներից գազ գնենք... Ադրբեջանից, Թուրքմենստանից, չգիտեմ՝ Պարսկաստանից»,-լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը վստահեցրել է, որ նույնիսկ գազի գնի բարձրացման պարագայում Հայաստանը չի վերադառնա 1990-ականների ծանր վիճակին։

1/2740
bottom of page