top of page

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում. ԱԳՆ խոսնակ

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

ree

«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն:

«Անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում կայացած վերջին հանդիպման ժամանակ մենք փորձեցինք վերջնական փաստաթղթում ներառել մի դրույթ, որ համապատասխան հանդիպումները կկազմակերպվեն հերթականությամբ Ադրբեջանի և Հայաստանի կողմից, սակայն Հայաստանը դեմ էր: Մենք կարծում ենք, որ այս ձևաչափով հաջորդ հանդիպումը պետք է անցկացվի Ադրբեջանում»,- նշել է նա:

Խոսնակը նշել է, որ մեկ այլ կարևոր կետ է հանդիպմանը լուրջ նախապատրաստվելու և միջոցառման օրակարգի մշակման անհրաժեշտությունը:

«Բազմիցս ընդգծվել է, որ այս հարթակը նախատեսված է ոչ միայն Ադրբեջանին, Հայաստանին կամ Հարավային Կովկասին բնորոշ հարցերի քննարկման համար, այլև բոլոր մասնակից երկրների հարցերը ներառելու համար, և այս մեխանիզմը նախատեսված է հենց այդ նպատակով», - հավելել է նա:

1/2395
bottom of page