«Ի՞նչ էիք ասել Նիկոլ Փաշինյանին». ՊԲ նախկին նախարար Միքայել Արզումանյանը հարցերի չպատասխանեց
- Ani

- Nov 10
- 1 min read

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ լեյտենանտ Միքայել Արզումանյանը քիչ առաջ ժամանեց հակակոռուպցիոն դատարան։
Նշենք, որ նա 3 տարի կալանավորված էր եւ ընդամենը օրեր առաջ էր նրա խափանման միջոցը փոխվել տնային կալանքի
Լրագրողները Միքայել Արզումանյանից հետաքրքրվեցին. «Ինչո՞ւ ձեզ հետ այսքան խիստ վարվեցինք, ի՞նչ էիք ասել Նիկոլ Փաշինյանին, վիրավորե՞լ էիք, որ ձեզնից փորձեցին վրեժ լուծել»։ Վերջինս որեւէ հարցի չպատասխանեց և մտավ դատարանի շենք։
Հիշեցնենք, որ Միքայել Արզումանյանը կալանավորվել էր 2022-ի սեպտեմբերի 1-ին։ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իշխանազանցության համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Ըստ մեղադրանքի՝ նա, չունենալով նման լիազորություն, «Արեգա» բարձունքից նահանջի հրաման է տվել, ինչի հետեւանքով բարձունքն ու հարակից դիրքերը անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ։




















