top of page

Հնդկաստանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը խրվել է չամրացված բետոնի մեջ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 23
  • 1 min read

ree

Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին տեղափոխող ուղղաթիռը Կերալայում վայրէջքի ժամանակ խրվել է չամրացված բետոնի մեջ, հաղորդում է Hindu թերթը։

Սկզբում ուղղաթիռը պետք է վայրէջք կատարեր Նիլաքկալում, սակայն անբարենպաստ եղանակային պայմանները ստիպել են   փոխել երթուղին։ Մասնագետները նշել են, որ ուղղաթիռի վայրէջքի հրապարակը պատրաստ էր նախագահի ժամանումից ընդամենը մի քանի ժամ առաջ, իսկ բետոնե մակերեսը լիովին չէր կարծրացել՝ խոնավ եղանակի պատճառով։

Հաղորդվում է, որ նախագահը չի տուժել։

1/2449
bottom of page