top of page

«Հրապարակ». Արցախցիների բնակապահովման ծրագիրը խմբագրվում է. արցախցիները դեմ են

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը շրջանառության մեջ է դրել արցախցիների բնակապահովման նոր նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցում եւ սոցաջակցություն Արցախից տեղահանված 1-3 անդամ ունեցող ընտանիքներին, եթե նրանք բավարարում են բնակապահովման պետական աջակցության ծրագրի պայմաններին:

Նախատեսվում է 120 ամիս աջակցություն տրամադրել՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 հազար դրամ:

Սոցհարթակներում արցախցիներն իրենց դժգոհությունն են հայտնում, դեմ են բնակապահովման ծրագրի փոփոխությանը եւ նշում են, որ սա ծաղր է իրենց նկատմամբ, ճիշտ կլինի՝ կառավարությունն իրենց կորցրած անշարժ գույքի փոխհատուցման որոշում ընդունի՝ առանց որեւէ նախապայմանների։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2414
bottom of page