Հայաստանն առաջին հորիզոնականում է՝ Ալբերտի «Brave Heart» երգով. «Մանկական Եվրատեսիլ»-ը հարցում է իրականացրել՝ ով կհաղթի մրցույթում
- Ani

- 2 hours ago
- 1 min read

«Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքը հարցում է իրականացրել՝ որ երկիրը կհաղթի «Մանկական Եվրատեսիլ 2025»-երգի մրցույթում: Հարցման արդյունքում Հայաստանն առաջին հորիզոնականում է՝ Ալբերտի «Brave Heart» երգով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ալբերտի «Brave Heart» երգն ամենադիտվածն է «Մանկական Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջում:
Հիշեցնենք՝ մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա: Մրցույթին այս տարի մասնակցում է 18 երկիր՝ Մալթա, Ադրբեջան, Խորվաթիա, Սան Մարինո, Հայաստան, Ուկրաինա, Իռլանդիա, Նիդեռլանդներ, Լեհաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Մոնտենեգրո, Իտալիա, Պորտուգալիա, Իսպանիա, Վրաստան, Կիպրոս, Ֆրանսիա, Ալբանիա:
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ը տեղի կունենա վաղը՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 20.00-ին՝ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում:




















