«Հրապարակ». Որոշ հոգևորականներ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում
- Ani

- 10h
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ ՀԱԵ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։
Սա ուշագրավ է նրանով, որ թեմի առաջնորդ Տ․ Հովնան արք․ Տերտերյանը 10 ուխտադրուժ հոգեւորականներից է, որոնք դուրս են եկել Վեհափառի դեմ։
Սա նշանակում է, որ որոշ հոգեւորականներ կա՛մ պատանդ են Նիկոլ Փաշինյանի ձեռքում, իսկ նրա աչքից հեռու ընդունում են Հայոց հովվապետի առաջնորդությունը եւ ըստ կարգի պատարագներ անում, կա՛մ իրենց ենթակայությամբ գործող եկեղեցիներն ու քահանաներն այլեւս ըմբոստներին չեն ենթարկվում։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















