top of page

Հովհաննավանքը եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է, եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է. Հրանտ Մելիք-Շահնազարյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read


ree

Նիկոլ Փաշինյանն անընդհատ «մարտի է հրավիրում» ընդդիմությանը։ Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի համար պարզ է, թե ինչու է այդպես անում։

«Ուզում է անընդհատ հաղթել, ջախջախել ընդդիմությանը։ Ուզում է, բայց չի կարողանում։ Իսկ գիտե՞ք՝ ինչու չի կարողանում, որովհետև ընդդիմությունը մարտի չի ներկայանում։

Կարծում եմ՝ կիրակի էլ չի ներկայանալու։ Մինչդեռ՝ արժե ներկայանալ։ Այս կիրակին շրջադարձային է լինելու թե՛ Նիկոլի, թե՛ ընդդիմության, թե՛ եկեղեցու, թե՛ ողջ ժողովրդի համար։

Կարող է և չափազանցնում եմ, բայց Օհանավանքը Եկեղեցու պաշտպանության կարևոր «բնագիծն» է։ Եթե այդ «դիրքը» գրավեց, հաշվեք՝ եկեղեցու ու Վեհափառ Հայրապետի դեմ Նիկոլի արշավը մեծամասամբ հաջողված է։ Հաջորդ «մարտն» արդեն «Շուշիի մատույցներում» է լինելու։

Իսկ հետո կգա նոյեմբերի 9-ը…»,- նշել է Մելիք-Շահնազարյանը։

1/2368
bottom of page