ՔԿ-ն հաստատեց. Զինված հարձակում է տեղի ունեցել ՎՏԲ բանկի մասնաճյուղի վրա
- Ani

- 4 hours ago
- 1 min read

Զինված հարձակումը եղել է ՎՏԲ բանկի «Աջափնյակ» մասնաճյուղի վրա։
Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին քննչական խումբը գտնվում է դեպքի վայրում։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ զինված չարագործը մուտք է գործել բանկ՝ պարանոցին ցուցանակով, որի վրա գրված է եղել՝ «Եթե փողերս չտաք, 20 վայրկյանում կտրաքացնեմ»:
Մինչ դեպքի վայր կժամանեին իրավապահները, տվյալ անձը բանկի մասնաճյուղից հափշտակել է խոշոր չափի գումար և դիմել փախուստի:
Մամուլում առկա տեղեկությունների համաձայն՝ հափշտակված գումարն անցնում է 1 միլիոն դրամը:




















