Երևանյան մթնոլորտն ազդել է Զելենսկու վրա. Զախարովա
- 56 minutes ago
- 1 min read

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Երևանում կայացած Եվրոպական գագաթնաժողովի ռուսատյաց մթնոլորտն ազդել է Վլադիմիր Զելենսկու սպառնալիքների վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Հայաստանում տեղի ունեցած միջոցառումը՝ մայիսի 9-ին Կարմիր հրապարակին հարվածելու վերաբերյալ Կիևի սպառնալիքների համատեքստում։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ Զելենսկու վրա ազդեցություն է ունեցել մայիսի 4-ին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի ռուսաֆոբական միջավայրը, որին նա մասնակցել է հայկական կողմի հրավերով։
Զախարովան ընդգծել է, որ գագաթնաժողովի մասնակիցներից որևէ մեկը դիտողություն չի արել Զելենսկուն կամ դատապարտել նրան սրբապղծության համար, երբ վերջինս իր ամբողջ կերպարով ատելություն ու արհամարհանք է դրսևորել նացիզմի դեմ տարած մեծ հաղթանակի հանդեպ։ Բացի այդ, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նկատել է, թե ինչպիսի հիստերիկ ու նյարդային արձագանք է առաջացրել Կիևում մայիսի 8-9-ը հրադադար հաստատելու վերաբերյալ Պուտինի նախաձեռնությունը։




















