top of page

Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար կանգնի ցեղաuպանության միջազգային ճանաչման գործին. պատգամները պարտադիր կատարման ենթակա են․ Վարդևանյան

  • 2 hours ago
  • 1 min read

Հայոց ցեղասպանության դեպքում շարունակում է խաթարված մնալ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվել է, բայց արդարությունը անմեղ զոհերի համար չի վերականգնվել։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։

«Ցեղասպանությանը հաջորդած ժամանակահատվածում մեր ուժեղ ազգի վարքագիծը, միասնականությունը, վճռականությունը և ապագայի հույսը պետք է օրինակ ծառայի, որ նույնիսկ ամենաբարդ իրավիճակներում չի կարելի կոտրվել և թույլ լինել: Ցավոք այժմ ևս ունենք պառակտում, ունենք նույնիսկ անկախության հռչակագրի պատգամներից խուսափում, բայց ուժեղ ու համախմբված Հայաստանի հույսը վերականգնվում է։

Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակը հարգելու, նոր ցեղասպանությունները կանխելու համար անհրաժեշտ է, որ իրական խաղաղության, դիվանագիտական հարաբերությունների պայմաններում այս հարցը երբեք չստորադասվի: Հայաստանի անկախության հռչակագիրը պատգամել է, որ Հայաստանը պետք է սատար կանգնի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին, իսկ պատգամները պարտադիր կատարման ենթակա են բոլորի համար»,-գրել է նա։

1/2655
bottom of page