ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը․ Սուրեն Սուրենյանց
- 2 hours ago
- 1 min read

ԲՀԿ-ի առաջին համարը լինելու է Գագիկ Ծառուկյանը, հայտարարել է Առաջարկ Հայաստանին միացած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Կա ուժ, որի հետ բացառում ենք համագործակցությունը, դա ՔՊ-ն է և իր արբանյակները»,-նշել է նա։
Սուրենյանցը նաև ընգծեց՝ ընտրություններին գնում են հաղթելու։
«Այս պահին արդեն տեսանելի են առնվազն երեք խոշոր կոնսոլիդացիաներ քաղաքական դաշտում։ 2021 թվականի ընտրությունների սցենարը չի կրկնվի։ Նախ՝ Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը զգալիորեն կորցրել են իրենց վարկանիշը, և երկրորդը՝ ընդդիմադիր ուժերը, հատկապես խոշոր կոնսոլիդացիաները, այս անգամ շատ ավելի պատրաստված են մասնակցում ընտրություններին։ Ինչ վերաբերվում է մեր համագործակցությանը, ապա բացառում ենք ՔՊ-ի և իր արբանյակների հետ համագործակցությունը»։




















