top of page

Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք. Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ականներին

  • 2 days ago
  • 1 min read

ՔՊ-ականներին շնորհավորում եմ Իսակովյան լճի կապակցությամբ, Երևանի ավագանու նիստին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության քարտուղար Մեսրոպ Մանուկյանը։

«Էդ որ Իսակովի փողոցը փակեցիք, սարքում էիք, ընդամենը մի անգամ անձրև եկավ ու լիճ դարձավ այդտեղ, այդ լճի բացման կապակցությամբ ձեզ շնորհավորում եմ։ Բա լավ, էդ ճանապարհը, որ սարքում էիք, չէիք գիտակցո՞ւմ, որ այդտեղ առաջինը ջրահեռացում պետք է լինի։ Ձեր մոտ ասֆալտ փռելը չի ստացվում, կանեփ աճեցրեք, օրենքն էլ ունեք, կամ՝ լոբի»,-ասաց Մեսրոպ Մանուկյանը։

Արձագանքելով, փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն ասաց, թե ճանապարհը դեռ չի սարքվել, այդ փուլում է։

1/2653
bottom of page