Ադրբեջանը հայտնել է՝ ինչ արժեքի ապրանք է արտահանել Հայաստան
- 6 days ago
- 1 min read

Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանք։
Ըստ Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեի տվյալների՝ այս ցուցանիշը կազմել է Ադրբեջանի ընդհանուր արտահանման 0.08%-ը, նշում է APA-Economics-ը։
Այս տարվա հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը այլ երկրների հետ կազմել է 17,403,345,140 դոլար։




















