top of page

18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում. փաստաբան

  • 2 hours ago
  • 1 min read

18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում, հայտնել է նրա փաստաբանը:

Ավելի վաղ Լուսինե Մարտիրոսյանը հայտնել էր, որ Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ: 

«Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան ՔԿՀ են տեղափոխել, պատճառը՝ մեզ հասած տեղեկություններով, իբր ուսման հետ կապված հարցերն են ուզում կարգավորել, բայց դա այն դեպքում, երբ մենք 2 օր է ահազանգում ենք, որ տեղափոխեն հիվանդանոց, վիճակը լավ չէ:

Աբովյան ՔԿՀ-ում ինքնազգացողությունը վատացել էր, տեղափոխեցին Աբովյան բժշկական կենտրոն, այնտեղից էլ տանում են Նաիրի ԲԿ: Ֆիքսել եմ, որ Դավիթի եղունգները սկսել էր սևանալ, տանում են Նաիրի ԲԿ, քանի-որ ինքը այնտեղ է վիրահատությունները անցել, ինչպես նաև վերջին հետազոտություններն ու ստացիոնալ բուժումը»,- նշել է նա:

Անդրադառնալով Վերաքննիչ բողոքին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշել է, որ այն երևի այսօր կհասնի Վերաքննիչ դատարան, սպասում են մակագրությանը:

1/2621
bottom of page