top of page

Հայաստան-Իրան սահմանին քննարկվել են սահմանային անցակետերի միջև համագործակցության խորացման հարցերը

  • 24 hours ago
  • 1 min read

ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն այցելել է ՀՀ-ԻԻՀ սահմանային Նորդուզ անցակետ, որտեղ հանդիպել է Ջուլֆայի կուսակալ Յահյա Դաշթիի, Նորդուզ սահմանային անցակետի ղեկավար Մոհամմադ Էբրահիմ Նուշիրանզադեի, ինչպես նաև Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների սահմանային անցկատերի միջև համագործակցության խորացմանը, բեռնատարների տարանցման դյուրացմանը, առկա խոչընդոտների վերացմանը, քաղաքացիներին պատշաճ սպասարկմանն առնչվող հարցեր:

Դեսպան Հակոբյանը կարևորել է ռազմական գործողությունների ընթացքում Մեղրի և Նորդուզ սահմանային անցակետերի գործունեությունը, որոնք ստեղծված պայմաններում հիմնականում առանց էական խոչընդոտների սպասարկել են բազմաթիվ քաղաքացիների:

ՀՀ դեսպանն իր խոսքում նշել է, որ Մեղրիի սահմանային անցակետի վերակառուցումը և սահմանային երկրորդ կամրջի կառուցումը հնարավորություն կտան մեծացնել տրանսպորտային թողունակության ծավալներն ու խթանել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները:

1/2687
bottom of page