top of page

Հայկ Անանյանը նշանակվել է Rien-à-Porter-ի գործադիր տնօրեն

  • Writer: Ani
    Ani
  • Oct 3
  • 2 min read

ree

Ճանաչված և սիրված ANANYAN բրենդի հիմնադիր, դիզայներ Հայկ Անանյանը դարձել Rien-à-Porter-ի գործադիր տնօրեն։ Rien-à-Porter-ն համաշխարհային լայֆսթայլ կոնցեպտ է, որտեղ միավորվում են նորաձևությունը, մշակույթն ու ամենօրյա ծեսերը: Ծնված լինելով Հայաստանում, բայց ունենալով փարիզյան ոգի՝ այն ներկայացնում է գլոբալ ոճն ու տեղական ժառանգությունը: Լայֆսթայլ կոնցեպտի առաքելությունն է՝ կապել մարդկանց տեղական շքեղության հետ՝ պահպանելով գլոբալ ոգին, անկախ նրանից՝ որտեղ են նրանք գտնվում։ 

Rien-à-Porter-ն Հայաստանում ներկայացված է ֆիզիկական սփեյսով։ Այս յուրահուկ կենսակերպի կենտրոնը մեկ տանիքի տակ համատեղում է նորաձևությունը, մշակույթը և առօրյա ծեսերը՝ այցելուներին ընկղմելով  տաք, նրբագեղ մթնոլորտում, որը և՛ մտերմիկ է, և՛ ոգեշնչող։ Միջազգային և տեղական դիզայներների կողմից ընտրված հավաքածուներից մինչև հատուկ սուրճ, նրբաճաշակ աղանդեր և գեղեցկության ծառայություններ՝ յուրաքանչյուր անկյուն արտացոլում է ընկերության նվիրվածությունը արհեստավարժությանը, մտածված դիզայնին և զգայական փորձառություններին: Պուշկին 35-ը կենսունակ վայր է լավ ապրելու արվեստի բացահայտման, կապերիի և կյանքը վայելելու համար։ Բացի այդ, այն ունի իր օնլայն հարթակը, որի միջոցով Rien-à-Porter-ը ներկայացնում է իր փիլիսոփայությունն ամբողջ աշխարհով՝ համադրելով աշխարհի լավագույն դիզայներներին ու ներկայացնելով նրանց մեկ հարթակում։ 

Հայկ Անանյանը նշում է, որ թիմին միանալն իր համար շատ բնական ընթացք էր․ «Տարիներ շարունակ ես կուտակել էի բազմաթիվ գաղափարներ, որոնք տարբեր պատճառներով չէին իրականացել։ Rien-à-Porter-ը հենց այն հարթակն է, որտեղ այդ գաղափարները կարող են կենդանանալ և վերածվել իրական ծրագրերի։ Սա մի կոնցեպտ է, որը համադրում է գլոբալ մտածողությունն ու տեղական ինքնությունը»։

Հայկ Անանյանի համոզմամբ՝ Rien-à-Porter-ը միայն բիզնես չէ․ այն կրթում է հասարակությանը՝ անուղղակի ձևով։ «Սա կրթություն է, որը չի ճնշում, այլ բացում։ Քայլ առ քայլ այն փոխելու է Երևանի մշակութային միջավայրը»։


«Իմ պատկերացմամբ՝ դիզայները պարզապես հագուստ կամ աքսեսուար ստեղծող չէ։ Նա մշակույթի կրող է և մշակութային գործիչ։ Մենք մարդկանց կյանք ենք բերում մշակույթ՝ ոչ միայն թանգարաններում ցուցադրվող արվեստի տեսքով, այլև ամենօրյա կյանքի մեջ կիրառվող գեղեցկության և արժեքների տեսքով։

Rien-à-Porter-ը հենց այդ միջավայրն է, որտեղ դիզայները կարող է լիարժեք ներկայացնել իր գաղափարը, իր ասելիքը։ Այստեղ ամեն դիզայներ դառնում է պատմող, ստեղծող ու ձևավորող։ Եվ դա է մեր հիմնական նպատակը՝ մշակույթը դարձնել կյանքի մաս»,-նշում է նա։ 

Հայկ Անանյանը հայ դիզայներ է և 2013 թվականին ստեղծված ANANYAN բրենդի հիմնադիրը։ Ունենալով ավելի քան երկու տասնամյակի փորձ՝ դիզայնի ոլորտում՝ նա հայտնի է դարձել բարձրորակ կանացի կոշիկների ստեղծմամբ, որոնք միավորում են ավանդույթն ու արդիականությունը։ Հայկ Անանյանի աշխատանքները ներկայացվել են միջազգային հեղինակավոր հարթակներում, այդ թվում՝ Թբիլիսիի Mercedes-Benz Fashion Week-ին, Միլանում կայացած White Milano-ին, Festival of Russian Fashion-ին և Fashion Forum Yerevan-ին, ինչպես նաև տպագրվել են միջազգային հայտնի հանդեսներում, ինչպիսիք են Grazia-ն,  KALTBLUT-ը և Elléments Magazine-ը։

Բրենդը ղեկավարելուց բացի, Հայկը մասնակցել է ցուցահանդեսների և մրցույթների Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Իտալիայի տարբեր քաղաքներում։ Նրա կարիերան նորարարական մոտեցման և դիզայնի հանդեպ նվիրվածության յուրատեսակ համադրություն է, համադրություն, որը միաժամանակ հավատարիմ է մշակութային արմատներին։

1/2358
bottom of page