top of page

Ռամզան Կադիրովին Չեչնիայի հերոսի կոչում է շնորհվել

  • Oct 5, 2025
  • 1 min read

Ռամզան Կադիրովին շնորհվել է Չեչենական Հանրապետության հերոսի կոչում, հաղորդում է РИА Новости-ն։

«Պետությանը մատուցած ակնառու ծառայությունների, ժողովրդին անձնվեր ծառայելու, անձնական քաջության, ինչպես նաև Չեչենական Հանրապետության բարգավաճմանն ու սոցիալ-տնտեսական ներուժի բարձրացմանն ուղղված երկարամյա անձնուրաց պետական և հասարակական գործունեության համար»,- հայտարարել է հաղորդավարը։

Մրցանակը Գրոզնիում նոր համալիրի բացման ժամանակ հանձնել է տարածաշրջանի կառավարության նախագահ Մագոմեդ Դաուդովը։

Սեպտեմբերի վերջին Կադիրովը ստացել էր Հյուսիսային Կովկասի մուսուլմանների համակարգող կենտրոնի «Սուննայի պաշտպան» շքանշանը։

1/2863
bottom of page