top of page

Հռոմի Պապ Լևոն XIV-ը կայցելի Թուրքիա, կաղոթի Ստամբուլի հայկական եկեղեցում

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Հռոմի պապը նոյեմբերի 30-ին Թուրքիա կատարելիք այցի ժամանակ ներկա կգտնվի Հայ Առաքելական եկեղեցում կայանալիք աղոթքին։

Վատիկանը հայտարարել է, որ Հռոմի պապ Լևոն XIV-ը կկատարի իր առաջին արտասահմանյան այցը՝ 2025 թվականի նոյեմբերի 27-ից դեկտեմբերի 2-ն այցելելով Թուրքիա և Լիբանան: Սա նրա առաջին այցը կլինի Իտալիայից դուրս՝ մայիսին պապ ընտրվելուց հետո։

Ըստ Vatican News-ի՝ այցը կսկսվի Անկարայից, որտեղ Հռոմի պապը կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և կդիմի կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին: Այնուհետև նա կմեկնի Ստամբուլ, կայցելի Պոլսո Հայոց պատրիարքության ենթակայության տակ գտնվող հայկական եկեղեցի և կմատուցի սուրբ պատարագ։

Հռոմի պապը կհանդիպի Պատրիարք Բարթողոմեոսին: Նրանք կստորագրեն համատեղ հռչակագիր և կմասնակցեն Նիկիայի Առաջին ժողովի 1700-ամյակին նվիրված միջոցառումներին։

Թուրքիայում պապը կհանդիպի նաև կաթոլիկ եպիսկոպոսների և հոգևորականների հետ, իսկ Իզնիկում նա կմասնակցի Սուրբ Նեոֆիտոսի տաճարի հնագիտական ​​​​ավերակներում կայանալիք աղոթքի արարողությանը։

bottom of page