Անհետացել են իմ նամակները. Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից
- 6 minutes ago
- 1 min read

Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Նա դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին` նշելով, որ անհետացել են իր վերաքննիչ բողոքն ու դատարանում իր վերջին խոսքի սղագրությունը։
Բաբայանը նշել է, որ Բաքվի դատարանում «դատավարությունն» ընթացել է բոլոր հնարավոր խախտումներով։ Արցախի նախկին արտգործնախարարը կոչ է արել օգնել իրենց ձայնը բարձրացնելու միջազգային կառույցներում` արդարությունը վերականգնելու համար։
Նա նաև պատմել է իր և Բաքվում պահվող մյուս գերիների նկատմամբ վերաբերմունքի, իրենց գերեվարման պայմանների մասին։
Մանրամասները` ձայնագրությունում։




















