Թրամփը Հաղթանակի օրվա իր ելույթում չի հիշատակել ԽՍՀՄ-ին
- 7 days ago
- 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հռչակագիր՝ նվիրված նացիստական Գերմանիայի պարտության տարեդարձին, որտեղ ընդգծել է ԱՄՆ-ի և դաշնակիցների դերը՝ առանց ԽՍՀՄ ավանդի հստակ նշման։
Փաստաթղթում նշվում է. «Մենք նշում ենք Ամերիկայի հոյակապ հաղթանակը Եվրոպայում բռնապետության և չարիքի նկատմամբ, որը ձեռք է բերվել մեր զինված ուժերի և մեր դաշնակիցների ուժերի հզորության շնորհիվ»։ Միացյալ Նահանգների առաջնորդը շեշտել է նաև, որ երկիրը հավատարիմ է մնում այդ ժառանգությանը՝ պահպանելով սեփական զինված ուժերի գերակայությունը պետության ինքնիշխանության պաշտպանության և ցանկացած սպառնալիքի դիմակայելու նպատակով։
ԱՄՆ-ում և արևմտյան մի շարք այլ պետություններում Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակը տոնվում է մայիսի 8-ին՝ որպես Հաղթանակի օր Եվրոպայում։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի տոնը նշվում է մայիսի 9-ին՝ պայմանավորված ժամային տարբերությամբ։




















