Կրեմլը հրապարակել է Մոսկվայում Հաղթանակի զորահանդեսին ժամանող երկրների առաջնորդների ցանկը. Հայաստանի առաջնորդը ցուցակում չկա
- 6 hours ago
- 1 min read

Կրեմլը հրապարակել է այն երկրների առաջնորդների ցանկը, ովքեր կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի զորահանդեսին. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կամ հանրապետության որևէ այլ բարձրաստիճան ներկայացուցչի անուն ցուցակում չկա։
Ցանկում ներառված են.
* Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան՝ տիկնոջ հետ
* Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն
* Լաոսի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության նախագահ Թխոնգլուն Սիսուլիտը
* Մալայզիայի Գերագույն տիրակալ սուլթան Իբրահիմը
* Սլովակիայի Հանրապետության կառավարության նախագահ Ռոբերտ Ֆիցոն
* Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Ալան Գագլոևը
* Սերբական Հանրապետության (Բոսնիա և Հերցեգովինա) նախագահ Սինիշա Կարանը
* Սերբական Հանրապետության Ժողովրդական սկուպշչինայի նախագահ Նենադ Ստևանդիչը՝ տիկնոջ հետ
* Սերբական Հանրապետության «Անկախ սոցիալ-դեմոկրատների դաշինք» կուսակցության նախագահ Միլորադ Դոդիկը՝ տիկնոջ հետ
Ավելի վաղ Փաշինյանը հայտնել էր, որ չի մեկնելու Հաղթանակի զորահանդեսին։




















