Դատարանը որոշում կայացրեց 19-ամյա վարորդի վերաբերյալ
- 6 hours ago
- 1 min read

19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում վարելու իրավունքը կասեցված էր, որպես խափանման միջոց է սահմանվել երկամսյա տնային կալանք։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը 1lurer.am-ին հայտնել է, որ երկու ամիս ժամկետով տնային կալանք է կիրառվել 19-ամյա Վարդան Մարկոսյանի նկատմամբ, ում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված էր։
Նախկինում հայտնի էր դարձել, որ Երևանում 19-ամյա երիտասարդը մեքենայով դիտավորյալ գերազանցել էր սահմանված արագությունը, ստեղծել վթարային իրավիճակ և տեսանկարահանել իր այդ գործողությունները։




















