top of page

Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ «աստվածաբան» էր, հետո՝ «երաժիշտ», հիմա էլ կարծես «ֆինանսական վերլուծաբան» է դարձել. Նարեկ Կարապետյանն արձագանքեց Փաշինյանի պնդումներին

  • Apr 21
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց՝ Սամվել Կարապետյանը այսօր քաղաքական հայտ է ներկայացրել՝ նպատակ ունենալով օգնել երկրին՝ դուրս գալ ստեղծված իրավիճակից։ 

«Մենք վստահ ենք, որ եթե հասարակությունը ակտիվ մասնակցի ընտրություններին, ապա հնարավոր է հասնել մեծ հաղթանակի և իրական փոփոխությունների»,- ասաց նա։

Լրագրողների խնդրանքով Նարեկ Կարապետյանն արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Սամվել Կարապետյանը «մինչև տարվա վերջ աղքատանալու է»։ 

«Նիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել՝ գնահատելով բիզնեսների հաջողությունները։ Սակայն իրականում նա տնտեսությունից բավական հեռու է։ Հուսով եմ՝ իր խորհրդականները արդեն բացատրել են, որ նա չի տիրապետում, թե ինչպես է զարգանում տնտեսությունը, ինչպես են ձևավորվում ընկերությունները, և ինչպես է ստեղծվում արժեք։ Մարդն, ով տարիներ շարունակ հեռու է եղել բիզնեսից ու տնտեսությունից, դժվար էլ գնահատի խոշոր տնտեսական գործընթացները։ Ո՛չ աստվածաբանությունը, ո՛չ երաժշտությունը, ոչ էլ տնտեսությունը նրա մասնագիտական դաշտը չեն։ Սա, հուսով եմ, ակնհայտ է բոլորի համար»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

1/2685
bottom of page