500 տարվա ընթացքում առաջին անգամ Անգլիկան եկեղեցու առաջնորդը և Հռոմի պապը միասին աղոթել են
- Ani
- 6 hours ago
- 1 min read

500 տարվա ընթացքում առաջին անգամ Անգլիկան եկեղեցու առաջնորդը՝ Չարլզ III թագավորը և Հռոմի պապ Լևոն XIV-ը միասին աղոթել են, հաղորդում են բրիտանական լրատվականները:
Համատեղ աղոթքը տեղի է ունեցել Սիքստինյան կապելլայում հատուկ էկումենիկ ծառայության ժամանակ:
Սա տեղի չէր ունեցել Ռեֆորմացիայի սկզբից՝ 1534 թվականից ի վեր, երբ Անգլիայի թագավոր Հենրի VIII-ը իրեն հռչակել էր Անգլիայի եկեղեցու ղեկավար, և պապականության հետ հարաբերությունները փաստացի խզվել էին։