«Հրապարակ»․ Փարսյանը ցուցակում լինելու ցանկություն չունի. չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ
- 2 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Արման Թաթոյանի «Միասնության թեւերի» հետ համապետական ընտրությունների գնացող «Շանթ» դաշինքի անդամ, Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը մտերիմներին ասել է, որ ինքն անձամբ չի լինի նախընտրական ցուցակում, իր տեղակալ Գոռ Թադեւոսյանը կլինի առաջին տասնյակում։
Կապանցիներն ասում են, որ Փարսյանը երեւի չի ուզում սրել հարաբերություններն իշխանության հետ եւ իր վարկանիշը հարվածի տակ դնել, եթե դաշինքը Կապանում շատ ձայն չտանի։ Չնայած Փարսյանը մեծ կազմով ներկա է գտնվել շաբաթ օրը «Միասնության թեւերի» հավաքին։
Ինչ վերաբերում է Գոռ Թադեւոսյանին, ապա նա անկուսակցական է, ավագանու անդամ է դարձել «Շանթ դաշինքի» ցուցակով, ժամանակին եղել է Սյունիքի մարզպետի տեղակալ, երբ մարզպետը ԲՀԿ-ական Կարեն Համբարձումյանն էր։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















