Կոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիափորձագետ
- Ani

- 21 hours ago
- 1 min read

Հայ հայրենակիցներ, զանգվածային whatsapp-ներ են կոտրում՝ դեռ հասկանալի չի, թե ոնց: Վերականգնելու պրոցեսը չի ստացվում դեռ, կոդեր չի գալիս: Ամեն դեպքում, ստանդարտ վերականգնելու ձևը կա chat.cyberhub.am չատում: Նրանք՝ ումը դեռ չեն կոտրել, շտապ միացրեք երկփուլայինը, որպեսզի չկոտրեն:
Կոդ դրեք ու չմոռանաք դրած կոդը, այդպես չեն կոտրի: Արեք, մինչև կհասկանանք ոնց ա արվում, ու ոնց վերականգնել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:




















