top of page

Իրավիճակը Հանրապետության ճանապարհներին

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Առատ ձյան և մերկասառույցի պատճառով Հայաստանում մի շարք ավտոճանապարհներ շարունակում են փակ կամ դժվարանցանելի լինել։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ ժամը 17:15-ի դրությամբ, Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը փակ է, իսկ Վանաձոր-Դիլիջան և Քաջարան-Կապան ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Այս ավտոմեքենաների համար փակ է նաև «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը, իսկ մյուս մեքենաների համար՝ դժվարանցանելի։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ է, իսկ Սևան-Ծաղկունք-Դդմաշեն ճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Հայաստանյան մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է գալիս։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

bottom of page