top of page

Ոստիկանությունը սկսել է ցրել Վրաստանի նախագահի նստավայր ներխուժած ցուցարարներին

  • Writer: Ani
    Ani
  • Oct 4, 2025
  • 1 min read

Ոստիկանական ուժերը սկսել են ջրցաններ կիրառել Թբիլիսիում, նախագահի նստավայրի մոտ հավաքված ցուցարարների դեմ, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Բարձրախոսներով ցուցարարներին կոչ են անում ցրվել, ի պատասխան՝ քարեր են նետվում։

 Ցուցարարների եւ ուժայինների միջեւ պարբերաբար բախումներ են տեղի ունենում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցուցարարները կոտրել են նախագահի նստավայրի դարպասները եւ հարձակվել պահակների վրա։

1/2496
bottom of page